Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից զավթված հյուրանոցից տարհանվել է 63 պատանդ, որոնցից 33-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի կապի նախարարին։
Ավելի վաղ նա հայտնել էր 33 պատանդի ազատման մասին, որոնց թվում է եղել երկրի նախարարներից մեկը։
«Կան զոհեր, սակայն մենք հստակ տվյալներ չունենք։ Մեր ուժերը ֆրանսիական հատուկ ծառայությունների աջակցությամբ շարունակում են գրոհը»,- հայտնել է նախարարը գործակալությանը։
Տեղի բուժհաստատության ղեկավարության տվյալներով` հարձակման զոհն է դարձել առնվազն 20 մարդ: Զոհերի և տուժածների ազգության մասին տեղեկություններ չկան:
Անհայտ անձինք ուրբաթ հարձակվել են սրճարանի վրա, այնուհետև պատանդներ վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում: