Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեկը թուրք գիտնականների ձերբակալության վերաբերյալ նրա հայտարարության կապակցությամբ խորհուրդ է տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին վերադառնալ ԱՄՆ, գրում է Today's Zaman-ը:
«Դուք փորձում եք Թուրքիան ներկայացնել որպես թշնամի: Պետք չէ փչացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը սխալ ընտրություն է արել Ձեզ այստեղ դեսպան նշանակելով: Թո՛ղ այստեղ գա ուրիշ ամերիկացի դիվանագետ, ով ավելի շատ բան գիտի մեր մասին», - գրել է Գյոկչեկը Twitter-ի իր էջում:
Հունվարի 15-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր 14 գիտնականների, որոնք ստորագրել էին երկրի հարավ-արևելքում բռնությունը դադարեցնելու և քրդական խնդիր խաղաղ լուծելու կոչով իշխանություններին ուղղված խնդրագիրը: Թուրքական դատախազությունը նրանց մեղադրել է թուրքական ազգի հրապարակային նվաստեցման մեջ: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը իր միկրոբլոգում գրել էր. «Բռնություն գործադրելու կապակցությամբ կասկած հայտնելը չի կարելի հավասարեցնել ահաբեկչություն աջակցելու հետ: Կառավարության քննադատությունը հավասար չէ պետական դավաճանության»: