Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների վերահսկողության ժամանակավոր վերականգման մասին օրենքը ներգաղթյալների անօրինական հոսքը դադարեցնելու նպատակով կիրառում է 7 երկիր: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Այս պահին երեք երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել սահմանների մասին Շենգենյան համաձայնագրի 25-րդ հոդվածի հատկանիշներով՝ պայմանավորված անկանխատեսելի իրադրություններով: Եվս չորս երկրներ՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, վերահսկողության միջոցառումներ են իրականացնում 24-րդ հոդվածով՝ պայմանավորված կանխատեսելի իրադրություններով», - Բրյուսելում լրագրողներին ասել է նա:
Արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Եվրամիություն է ժամանել ավելի քան 1.2 մլն ներգաղթյալ։