Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերը 2015 թվականին կազմել է 6.9 տոկոս, ինչը համարվում է ամենավատ ցուցանիշը 1990 թվականից ի վեր. 2014-ին մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսության աճը եղել է 7.3 տոկոս, հայտնում է BBC-ն:
Չինաստանի տնտեսական էքսպանսիայի տեմպերի շարունական անկումը դանդաղեցնելու համար իշխանություններն որոշել են արտահանման և ներդրումների վրա հիմնված տնտեսությունից անցում անել ներքին սպառման և ծառայությունների ոլորտի վրա հիմնվածի:
Նշենք, որ 2015 թվականին Չինաստանի միջազգային պահուստները կրճատվել է 512,6 մլրդ-ով՝ հասնելով 3,33 տրիլիոն դոլարի: