«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոն մականունով գրոհայինի մահը, գրում է newsru.com-ը:
Ահաբեկիչների Dabiq քարոզչական ամսագիրը հրապարակել է մահախոսական` գրելով, որ Մուհամեդ Էմվազին «հանդիպել է Ալլահի հետ» նոյեմբերին, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնում էր Պենտագոնը։
Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով` Էմվազին և ևս 3 գրոհայիններ ոչնչացվել են Սիրիայում:
Էմվազին ամենափնտրվող հանցագործներից էր աշխարհում: Նրա գլխի համար ամերիկյան իշխանությունները նշանակել էին 9.4 մլն դոլար պարգևատրում: