Անցած տարի մուսուլմանների հանդեպ ատելության հողի վրա հանցագործությունների թիվը Ֆրանսիայում աճել է 3 անգամ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ տեղի է ունեցել նման մոտ 400 հարձակում, մինչդեռ 2014 թվականին գրանցվել է մուսուլմանների վրա հարձակումների 133 դեպք ։
Հարձակումների կեսից ավելին տեղի է ունեցել անցած հունվարին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումից հետո, հայտնում է BBC-ն:
Միևնույն ժամանակ, նախարարի փոխանցմամբ, Ֆրանսիայում անցած տարի հակասեմական հարձակումների քանակը կրճատվել է։ Նրա խոսքով՝ գրանցվել է նաև մոտ 800 հարձակում քրիստոնեական պաշտամունքի վայրերի և գերեզմանների վրա։