Իսրայելը միջազգային հանրությանը կրկին կոչ է արել ճանաչել անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը, փոխանցում է cursorinfo.co.il-ը։
Երկրի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը ազգային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից տարածքի նկատմամբ քրդերի իրավունքի մասին։
Նա նաև կոչ է արել փոխել միջազգային իրավունքի նորմերը՝ կապված ահաբեկչության կտրուկ տարածման հետ։ «Սահմանները ներկայումս լղոզված են, և անհնար է հստակ տարբերել քաղաքացիական անձին գրոհային-ահաբեկչից»,- ընդգծել է Շակեդը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ կոչ էր արել ստեղծել անկախ Քրդստան2014 թվականին։ Նա այն ժամանակ նշել էր, որ քրդերի անկախության ձգտմանը պետք է աջակցեն հանուն իսլամիստների թուլացման։