Եվրոպա փախստականների հոսքի դեմ պայքարի պլանը, որը նախատեսում է ֆինանսական օգնություն և Թուրքիայի հետ երկխոսության ակտիվացում, անհրաժեշտ է կատարել առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է РИА Новости-ն։
«Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ հասնելու համար այն որոշումների կատարմանը, որոնք մենք ընդունել ենք Նախարարների խորհրդում ու Եվրոպական խորհրդում։ Դա առնչվում է նաև Թուրքիայի հետ գործողությունների համատեղ պլանի իրագործմանը։ Շուտափույթ անհրաժեշտ է, որ Թուրքիայի հետ գործողությունների համատեղ պլանի բոլոր նորմերը կոնկրետ իրագործվեն առաջիկա շաբաթներին», - Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Յունկերը:
Միգրանտների հոսքի դեմ պլանը վերջնականապես համաձայնեցվել էր նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ։ Դրա համաձայն՝ Թուրքիան պետք է նպաստի ԵՄ ներգաղթյալների հոսքի կրճատմանը, նրանց համար իր տարածքում ստեղծի ավելի լավ կենսապայմաններ, ինչի դիմաց նա ԵՄ-ից կստանա 3 միլիարդ եվրո, վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների ակտիվացում։ Սակայն, մինչ այժմ Թուրքիան խոստացված գումարից ոչ մի տրանշ չի ստացել: