«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է անուններ և նկարներ նոյեմբերի 13-ին Փարիզում և Սեն Դենի արվարձանում մի շարք հարձակումներ իրականացրած ինը զինյալների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ծայրահեղականների կայքերում մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երկու ահաբեկիչների անձը դեռ չի հաստատվել: Ըստ IG Dabiq էլեկտրոնային ամսագրի՝ նրանք հանդիսանում են Իրաքի քաղաքացիներ:
Հավանաբար խոսքը վերաբերում է այն երկու մահապարտներին, որոնք պայթեցրել էին իրենց «Stade de France» մարզադաշտում իրականացրած հարձակման ժամանակ: Նրանց մարմինների մոտ հայտնաբերվել են սիրիական կեղծ անձնագրեր, ինչն էլ խոչընդոտել է ահաբեկիչներին բացահայտելու գործընթացին: