«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցն զգալի չափով վերականգնել է ազդեցությունն Աֆղանստանում՝ հակառակ դրա թուլացման վերաբերյալ կանխատեսումներին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ահաբեկիչներն Աֆղանստան են ժամանում բազմաթիվ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Մերձավոր Արևելքի արաբական երկրներից: Գանին ընդգծել Է, որ «Ալ Քաիդան» վերականգնվել Է»:
Պենտագոնի տվյալներով՝ 2015 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 15-ը աֆղանական բանակի կորուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 27 տոկոսով: