ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան 1.5 տարում ոչնչացրել է ԻՊ-ի մոտ 22 հազար գրոհային՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում։
«Կոալիցիան մեզ թիվ է հայտնել։ Խոսքը գործողության մեկնարկից հետո Սիրիայում և Իրաքում 22 հազար ոչնչացված գրոհայինների մասին է»,- ասել է Լե Դրիանը։
Ռազմական գերատեսչության ղեկավարն ԻՊ-ի գրոհայինների ներկայիս ընդհանուր թիվը գնահատել է 35 հազար, որից 12 հազարը՝ օտարերկրացիներ են: