Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել միգրացիայի ճգնաժամի խնդրով արտակարգ գագաթաժողով անցկացնել Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Rheinische Post գերմանական թերթին:
Թերթը նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև հունվարի վերջ, ծայրահեղ դեպքում, փետրվարի սկզբին: Գագաթաժողովին հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի ճգնաժամի կարգավորման և ԵՄ արտաքին սահմանների անվտանգության վերաբերյալ:
Հրատարակությունը նշում է, որ միայն Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկինն է իրավասու արտակարգ գագաթաժողով հրավիրել: