Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է Մենխենգլադբախի «Բորուսիային»: Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 50-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը, ստանալով Մարկո Ռոյսի փոխանցումը, խփել է իր թիմի երկրորդ գոլը, որն, ի վերջո, դարձել է հաղթանակ: 75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Գյունդոգանը հաշիվը դարձրել է 3:1: