Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը կմղվի միայն «իրաքյան ուժերի ձեռքով»՝ առանց օտարերկրյա միջամտության։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որտեղ ընթանում է Արաբա-հնդկական ֆորումի առաջին հանդիպումը, փոխանցում է lenta.ru-ն։
Նախարարի խոսքով՝ Իրաքում ահաբեկչության դեմ ցամաքային կամ ցանկացած այլ գործողության իրական կառավարումը կկատարվի առանց որևէ այլ ուժերի միջամտության՝ բացառությամբ առանձին խորհրդատուների։
Ալ-Ջաֆարին ընդգծել է, որ «Իրաքն ինքնիշխան պետություն է, որը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը»։ Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի վերջ տալ ԻՊ-ին Իրաքի ողջ տարածքում։