Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել է «թաղել» ԻՊ ծայրահեղական խմբավորումն ու հայտարարել է, որ ԻՊ-ի գրոհայինների կողմից իրականացվող գազանություններն «իրենցից հեռացրել են աֆղան ժողովրդին»։
«Աֆղաններն այժմ վրեժով են առաջնորդվում։ Նրանք (ԻՊ-ի գրոհայինները) հակամարտության մեջ են մտել ոչ ճիշտ մարդկանց հետ»,- նշել է Գանին։
Բացի այդ, աֆղան առաջնորդը նախազգուշացրել է, որ եթե մինչև ապրիլ չսկսվեն թալիբների հետ խաղաղ բանակցությունները, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, և դրա հետևանքները կզգացվեն ողջ տարածաշրջանում։