Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ կրկին արժեզրկվել է:
Ըստ Վրաստանի ազգային բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքի՝ 1 դոլարն արժե 2.4694 լարի: Նշենք, որ երեկ փոխարժեքը կազմում էր 2.4445 լարի և մեկ օրվա ընթացքում տարբերությունը կազմել է 0.0249 լարի:
Ըստ Վրաստանի ազգային բանկի սահմանած փոխարժեքի՝ լարին արժեզրկվել է նաև եվրոյի համեմատ: Այսպես, մեկ եվրոն կարելի է ձեռք բերել 2.6766 լարիով, մինչդեռ երեկ փոխարժեքը կազմում էր 2.6635 լարի: Մեկ օրվա ընթացքում տարբերությունը կազմել է 0.0131 լարի:
Այսպիսով, Վրաստանում արձանագրվել է լարիի արժեզրկման նոր ռեկորդ: