«Իսլամական պետություն» կազմակերպությունը պլանավորում է լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Եվրամիության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ):
«Եվրոպան ներկայում բախվում է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության վարկածի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունները վկայում են ԻՊ-ի գործունեության ծավալման մասին, որը միջազգային չափեր է ընդունում: