Դանիան ցանկանում է վիճահարույց օրինագիծ ընդունել, որի համաձայն ապաստան հայցողները պետք է ավելի քան 1300 եվրո կանխիկ գումար վճարեն կամ այդ արժողությամբ թանկարժեք իրեր տրամադրեն կառավարական ծախսերին օժանդակելու նպատակով:
Այսպես կոչված «միգրանտների օրինագիծն» արդեն վերանայվել է այն բանից հետո, երբ հանդիպել է քաղաքական սպեկտրի լայն քննադատությանը, հաղորդում է Euronews - ը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիան կարող է սահմանել հրապարակային սակարկություններ՝ վաճառելու փախստականների թանկարժեք իրերը, որոնք առգրավվել են ոստիկանության կողմից՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունեն ոսկու և զարդեղենի ազգային շուկաներ:
Հարկ է նշել, որ ավելի վաղ հունվարի 25-ին հարցը քննարկվել է ԵՄ խորհրդարանում, որի ժամանակ Դանիայի ինտեգրման և միգրացիայի հարցերով նախարար Ինգեր Ստեյբերգը հայտարարել է, որ արդար և տրամաբանական կլինի, որ այն ապաստան հայցողները, ովքեր իրենց հետ բերում են բավարար միջոցներ, հոգան իրենց սննդի և կացարանի կարիքները: