Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից նավթ գնելու մեջ, հայտնում է ВВС-ն:
«Ինչպես գիտեք, ԻՊ իր նավթի համար բավականին երկար ժամանակ թուրքական փողեր է ստացել: Ես հույս ունեմ, որ դրան վերջ կդրվի», - նշել է նա Աթենքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: