Կանադան մտադիր է չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև դեսպանատուն բացել Թեհրանում: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը՝ հավելելով, որ Օտտավայի մոտ, այնուամենայնիվ, որոշակի անվստահություն է մնում Թեհրանի իշխանությունների նկատմամբ:
Կանադան 2013 թվականին գրեթե ամբողջական էմբարգո էր սահմանել Թեհրանի հետ առևտրային հարաբերություններում, պատժամիջոցներ սահմանել 78 իրանցու և 508 կազմակերպության դեմ։