«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ծրագրում են ահաբեկչություններ իրականացնել ծովում, հայտնում է բրիտանական Telegraph-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Կլայվ Ջոնսթոնի հայտարարությանը։
Վերջինիս խոսքով՝ Լիբիայի ափերին ԻՊ ազդեցության ուժեղացումը սպառնում է տարածաշրջանում նավագնացությանը։ Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել առևտրային և զբոսաշրջային նավերի վրա։
«Մենք գիտենք, որ նրանք ունեն բաց ծովում գործելու ծրագրեր, մենք գիտենք, որ նրանք ցանկանում են ունենալ ծովային զենք՝ այնպիսին, ինչպիսին ուներ «Ալ-Քաիդան»», - հայտարարել է Ջոնսթոնը։