ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին զգուշացրել է Լիբիայում և այլ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածման փորձերը կանխելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Reuters-ը՝ Սպիտակ տանը հղումով։
ԻՊ-ի զինյալները Լիբիայում անկայուն իրավիճակի պատճառով կարողացել են հիմնվել Սիրտ քաղաքում: Այնտեղից նրանք հարձակումներ են իրականացրել շրջանի նավթային օբյեկտների վրա։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը հայտարարել էր, որ Լիբիայում ԻՊ դիրքերի ռմբակոծման մասին որոշում դեռևս չկա: