Թուրքիայում խոզի գրիպից 57 մարդ է մահացել

17:20     29 հունվարի, 2016

Թուրքիայում վերջին երեք ամիսների ընթացքում առնվազն 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն հայտնի է խոզի գրիպ անունով: «Հուրրիյեթ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:

«Մենք մոտ 480 հիվանդից նմուշներ ենք վերցրել, 280-ի դեպքում H1N1 վիրուս է հայտնաբերվել»,-ասել է նա:

Նախարարը նշել է նաև, որ հիվանդության բարձր ցուցանիշներ են գրանցել դեկտեմբերին և հունվարի սկզբին, սակայն այժմ գրիպի սեզոնը կարելի է ավարտված համարել:

 Նա դարձյալ ընդգծել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա, պետք է պարզապես հետևել ձեռքերի հիգիենային և շատ հեղուկ օգտագործել:


© armedia.am