ԼՂՀ բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 114 գրիպով հիվանդ

21:14     29 հունվարի, 2016

Հունվարի 28-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան: Այս մասին հայտնում են ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:


© armedia.am