Թուրքիան Եվրոպական միությունից ավելի շատ գումար է պահանջում երկրում փախստականների պայմանները բարելավելու համար, քան ավելի վաղ համաձայնեցվել էր։ Ինչպես նշում է DW-ն, այս մասին հայտնել է գերմանական Die Welt պարբերականը։
«Անկարան այժմ 5 միլիարդ եվրո է պահանջում, բայց մենք պատրաստ ենք տալ խոստացված 3 միլիարդը», - ասել է եվրոպացի դիվանագետը։ Այնուամենայնիվ, ԵՄ-ի ներսում առկա տարաձայնությունների, հատկապես Իտալիայի բողոքների ֆոնին այս գումարը դեռևս չի վճարվել։
Die Welt պարբերականը նաև նշում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ Անկարան ցանկանում է ավելի մեծ դերակատում ունենալ այդ գումարի ծախսման հարցում, մինչդեռ Բրյուսելը ուզում է, որ այդ գումարն օգտագործվի կոնկրետ ծրագրերի համար, ինչպիսին է, օրինակ, դպրոցների կառուցումը։ ԵՄ-ն նաև ցանկանում է վերահսկել վճարումների գործընթացը` վստահ լինելու համար, որ գումարը հասնում է փախստականներին։