Թբլիսիում խոզի գրիպի բարդություն հանդիսացած թոքաբորբից ևս մեկ մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Գրուզիա Օնլայնը` հղում կատարելով ՝ Վրաստանի հանրային առողջության ազգային կենտրոնին: Կենտրոնի տեղեկություններով՝ սա H1N1 վիրուսից արձանագրված 7-րդ մահվան դեպքն է:
Վրաստանում ընդհանուր առմամբ, ձմռանը գրանցվել է խոզի գրիպով վարակվելու 186 դեպք: