Շվեդիայի մայրաքաղաքում տասնյակ դիմակավոր մարդիկ հարձակվել են տեղի ներգաղթյալների վրա:
The Telegraph-ը նշում է, որ Սերգելսթորք հրապարակում հարձակվողները հարյուր հոգի են եղել և ներկայացրել են նեոնացիստական խմբավորումները:
Հարձակման հետևանքով ոստիկանությունը ուժեղացրել է իր աշխատանքը քաղաքի կենտրոնում: Գործի են դրվել նաև ուղղաթիռներ:
Սերգելսթորք հրապարակը հանրահայտ հավաքատեղի է` ինչպես քաղաքի երիտասարդության, այնպես էլ այժմ ներգաղթյալների համար: