ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում, որպեսզի Լիբիայի իշխանություններին համոզեն երկրի տարածքում 1000 բրիտանացի զինծառայող տեղակայել՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, հաղորդում է The Times-ը։
Նշվում է, որ բրիտանացի և ամերիկացի զինծառայողները, դիվանագիտական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների աշխատակիցները հաճախակի ուղևորություններ են կատարում Լիբիա՝ տեղի ապստամբների շարքերում հնարավոր դաշնակիցներ գտնելու նպատակով։
Այդ միջոցառումները ձեռնարկվում են Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի` Լիբիայում ահաբեկչական ցանցի տարածման մասին հայտարարության ֆոնին: Ավելի վաղ հաղորդվում էր Լիբիայում մոտ 3 հազար ահաբեկիչների առկայության մասին: