Լիբիայի Սիրտ քաղաքում անհայտ դիպուկահարը 10 օրվա ընթացքում մահացու հարված է հասցրել «Իսլամական պետության» երեք ազդեցիկ դաշտային հրամանատարների: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով De Morgen կայքին:
Կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ ԻՊ զինյալները տակնուվրա են անում քաղաքը՝ փորձելով գտնել դիպուկահարին, սակայն դեռևս ապարդյուն:
Ըստ newsru.co.il-ի՝ չի բացառվում, որ դիպուկահարը կարող է լինել օտարերկրյա ռազմական փորձագետներից որևէ մեկը, ով վերջերս է ժամանել Լիբիա: