Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողությունները պետք է ավարտվեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին
«Ջիզրեն 99%-ով մաքրված է ահաբեկիչներից, և ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին գործողությունն այնտեղ կարող է ավարտվել: Մինչդեռ Սուր շրջանում գործողությունը կշարունակվի մեկից մինչև երկու շաբաթ», - ասել է Ալան լրագրողներին:
Թուրքական կառավարությունը 2015թ. դեկտեմբերին հայտարարել էր պարետային ժամ երկրի հարավ-արևելքում քրդաբնակ մի շարք շրջաններում, մասնավորապես` Դիարբեքիրի Սուր շրջանում, Ջիզրեում, Շրնաք նահանգի Սիլոփի գավառում: