Ի նշան կառավարության՝ ապահովագրական համակարգի բարեփոխումների ծրագրի դեմ բողոքի` հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում։
Հունական ԶԼՄ-ները հայտարարել են աշխատավորների 24-ժամյա համընդհանուր գործադուլին մասնակցության մասին, որը երկրի խոշոր արհմիությունները նախատեսել են հինգշաբթի: Սակայն բողոքի ակցիաները լուսաբանելու համար լրագրողներն իրենց բողոքի ակցիան անցկացնում են մեկ օր շուտ, գրում է TACC-ը:
Լրագրողների համահունական ֆեդերացիայի խորհրդի որոշման համաձայն` գործադուլին կմասնակցեն բոլոր պետական և մասնավոր ԶԼՄ-ները` թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն։
Հունական ԶԼՄ-ները պահանջում են պահպանել Հրատարակիչների, խմբագիրների և մամուլի աշխատակիցների ապահովագրության հիմնադրամը` որպես ԶԼՄ-ների անկախ հիմնադրամ։