Եվրոպայում ձգտում են հանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. Մաքքեյն

11:06     3 փետրվարի, 2016

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ մի շարք եվրոպական երկրներ ուղիներ են փնտրում Ռուսաստանի վրայից տնտեսական պատժամիջոցները հանելու համար։ Նա նման մեկնաբանություն է տվել Sputnik News գործակալությանը։

«Ամիսներ շարունակ լսել եմ, որ շատ երկրներում, հատկապես Գերմանիայում, կա վիթխարի ճնշում՝ ուղղված պատժամիջոցների չեղարկմանը»,- նշել է  է սենատորը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատժամիջոցների չեղարկման մասին վերջնական որոշումը հիմնականում կախված է ամերիկյան ղեկավարությունից։


© armedia.am