Փաստաբան և ԼԳԲՏ փոքրամասնության իրավապաշտպան Գեորգի Տատիշվիլին Վրաստանի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով ճանաչել միասեռական ամուսնություները: Նախատեսվում է, որ ՍԴ նիստը կկայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիան»:
«Ես Սահմանադրական դատարան հայց եմ ներկայացրել սեռական փոքրամասնությունների համատեղ կեցության օրենքի վերաբերյալ: Սա բավական բարդ գործընթաց է, սակայն միաժամանակ շատ կարևոր՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները»,- լրագրողներին հայտնել է Գեորգի Տատիշվիլին:
Ըստ իրավապաշտպանի՝ դատարանը կարող է կամբավարարել հայցը կամ արգելափակել այն: Ըստ նրա՝ ընդունված որոշումը կլինի բավական կարևոր:
Բացի այդ, Տատիշվիլին հայտարարել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում իր և իր համախոհների նկատմամբ: «Ստացել ենք գործընթացը դադարեցնելու և հայցը հետ կանչելու սպառնալիքներ, խնդրանքներ: Մենք չենք նահանջի»,- հայտարարել է իրավապաշտպանը: