WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը, որը քննում է իր բողոքը, որոշում ընդունի ոչ իր օգտին:
«Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես պարտվել եմ իմ գործն ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի, ես ուրբաթ կեսօրին դուրս կգամ դեսպանատնից՝ թույլ տալով բրիտանական ոստիկանությանը ձերբակալել ինձ, քանի որ հետագա բողոքարկման համար լուրջ հեռանկար չկա»,- գրել է նա WikiLeaks-ի Twitter-ի էջում:
Եթե աշխատանքային խումբը որոշում ընդունի հօգուտ Ասանժի, նա ակնկալում է անձնագրի անհապաղ վերադարձ և ձերբակալության փորձերի դադարեցում: