Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էկվադորի մայրաքաղաք Կիտո կատարած երկօրյա այցի ժամանակ քննադատության է արժանացել քրդերի կողմնակիցների կողմից: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Հեռացի՛ր», «Մարդասպան» և «Կեցցե՛ Քուրդիստանը» բառերը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ նախագահի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը:
Էրդողանը ժամանել է Էկվադոր ստորագրելու «ռազմավարական կարևորություն» ունեցող մի շարք տնտեսական համաձայնագրեր:
Թուրքիայի նախագահի կարծիքով դրանից հետո Անկարայի և Կիտոյի հարաբերությունների միջև կսկսվի «Ոսկե դարաշրջան»: