Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը խոստացել է, որ օտարերկրյա զորքերը, որոնք Սիրիայում կներգրավվեն ցամաքային գործողություններին առանց Դամասկոսի պաշտոնական հրավերի, «տուն կվերադառնան փայտե դագաղների մեջ»: Այս մասին ԱԳ նախարարը հայնտել է փետրվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Մուալլեմը այս կերպ է արձագանքել Բահրեյնի հայտարարությանը, համաձայն որի վերջինս, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարել է «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու նպատակով Սիրիա զորք ուղարկելու իր պատրաստակամության մասին: