Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ-ի) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակներում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, հայտնում է Reuters-ը։
«Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է»,- Ադու Դաբիում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՝ հավելելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները հիասթափված են, թե որքան դանդաղ տեմպերով է միջազգային կոալիցիան հակազդում արմատական իսլամիստներին։
«Խոսքը հազարավոր զինծառայողների մասին չէ, բայց մենք խոսում ենք ցամաքային զորքերի մասին, որոնք աջակցություն կցուցաբերեն»,-ասել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ նման որոշման հիմնական նախադրյալը ռազմական գործողությունների անցկացման գործում ԱՄՆ ղեկավար դերն է։
Նշենք, որ նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան նույնպես հայտարարել էր, մոր պատրաստ է մասնակցել ցանկացած ցամաքային գործողության Սիրիայում, եթե ԱՄՆ գլխավորած կոալիցիան որոշի ցամաքային մարտական գործողություններ սկսել։