Իսլամական պետության զինյալները Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում կոտորել են ավելի քան 300 բնակչի, հաղորդում է Sputnik News-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությանը:
«Դաեշի ահաբեկիչները նոր կոտորածներ են իրականացրել Մոսուլի բնակիչների նկատմամբ. 300 մարդ մահապատժի է ենթարկվել քաղաքում», - հաղորդում է Almada Press գործակալությունը:
Ըստ նրա՝ մահապատժի ենթարկվածներից շատերը իրավապահ սպաներ, զինվորներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ են:
Մոսուլը, որը Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում է Իսլամական պետության (Daesh) վերահսկողության տակ 2014 թվականի հունիսից: