ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը չեն մասնակցելու ԱՄՆ-ի ղեկավարությամբ Իսլամական պետության դեմ ուղղված հակաահաբեկչական գործողություններին: Այս մասին փաստում է International Business Times-ը:
«ՆԱՏՕ-ն չունի ռազմական դերակատարում այդ հարցում»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն նպատակ ունի աջակցութուն ցուցաբերել հակաահաբեկչական կոալիցիային՝ տրամադրելով ինքնաթիռներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հեռավորության վրա հայտնաբերել ռադիոտեղակայման սարքեր (AWACS): Բացի այդ, նա հայտարարել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները համարվում են կոալիցիայի մասնակիցներ: