Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հղիության արհեստական ընդհատումներն արգելող օրենք է ընդունել: «Մոր և չծնված երեխայի կյանքի պետական պաշտպանության մասին» օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ին, տեղեկացնում է Интерфакс-ը։
Ինչպես հայտարարել է օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ հղիության ընդհատումն Աբխազիայի՝ առանց այն էլ փոքր բնակչության թվաքանակն արհեստականորեն կրճատում է։
Նշվում է, որ 1993 թվականից Աբխազիայում իրականացվել է հղիության 11,9 հազար արհեստական ընդհատում: