ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-յան էջում հրապարակել է աշխատասենյակը պատկերող տեսանյութ և թողել երկիմաստ մեկնաբանություն:
ՀՀ Կրթության և գիտության նախարարի մեկնաբանությունում մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ, բարով աշխատեք »:
Նշենք, որ ինչպես վերջին օրերին հայտնում են տարբեր ԶԼՄ-ներ՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին, Կրթության և գիտության նախարարի պորտֆելը կանցնի իշխանական կոալիցիա մտնող Դաշնակցություն կուսակցությանը: