Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է «երկրի բոլոր սահմանները ցանկապատելու» իր որոշման մասին: Ըստ Նեթանյահուի` այս քայլը կպաշտպանի երկիրը պաղեստինցիների և հարևան արաբական պետությունների քաղաքացիներից, ում Նեթանյահուն անվանել է «վայրի գազաններ»:
Վարչապետի կարծիքով սահմանների ցանկապատումը թույլ կտա փակել «Համաս» խմբավորման` Գազայի հատվածից դեպի Իսրայել ներթափանցման ուղիները: