Թուրքիան և Հունաստանը համաձայնել են դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն անել Էգեյան ծովում՝ ներգաղթյալներին վերահսկելու և անօրինական ներգաղթյալների տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անանուն գերմանացի պաշտոնյայի։
«Թուրքիան և Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին հսկողության տակ վերցնել ազգային առափնյա պահակախմբերի և Frontex-ի հետ կապված իրավիճակը»,- հայտարարել է պաշտոնյան` հավելելով, որ «փախստականներով նավերը հետ ուղարկելը կամ կանգնեցնելը ՆԱՏՕ-ի խնդիրը»:
Հաղորդվում է, որ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ծովում փրկված կամ ՆԱՏՕ-ի կողմից բռնված փախստականներին: ՆԱՏՕ-ի կողմից հավաքված տեղեկությունները փոխանցվելու են Թուրքիայի իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներին տեղափոխողների դեմ պայքարի համար: