Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության միջև հնարավոր համագործակցության հետ կապված որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել:
Փետրվարի 10-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հանրայինի եթերում, հյուրընկալվելով Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդաշարին, հայտարարել է, որ Դաշնակցությանն է հանձնվելու 3 նախարարական պորտֆել: Խոսքը վերաբերում է Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարություններին։ Ռուստամյանը նաև նշել է, որ մարզերից Դաշնակցությանն են տրվել Շիրակի և Արագածոտնի մարզպետական պորտֆելները։