Իրաքը բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունն իր տարածքում ահաբեկիչների դեմ պայքարելու հարցում, Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է հինգշաբթի:
«Իրաքի կառավարությունը նպատակ ունի հաղթելու Իսլամական պետությանը: Իրաքի բանակը, ինքնապաշտպանական ուժերը, Փեշմերգայի միավորումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ` Իրաքի տարածքից դուրս մղել բոլոր ահաբեկիչներին », - հայտարարել է Ալ-Ջաֆարին:
Նրա խոսքերով՝ ահաբեկչությանն օժանդակում են «ոչ միայն ներսից, այլ նաև դրսից»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս առումով մենք հարգում և գնահատում ենք Ռուսաստանի դիրքորոշումները Իրաքի տարածքային ամբողջականությանն ու անկախությանն աջակցելու գործում»,- ասել է Իրաքի ԱԳ նախարարը: