Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որում 4 տարեկան երեխան մահապատժի է ենթարկել 4 մարդու, հաղորդում է Daily Mail-ը:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Իսա Դեյր անունով տղա երեխան, որ իր բրիտանուհի մոր հետ Լոնդոնից փախչել էր Սիրիա, կանգնած է մեքենայի առջև, որի մեջ գտնվում են 4 անզեն տղամարդ: Նրանք տեսախցիկի առջև խոստովանում են, որ եղել են լրտեսներ, և վնասել են ծայրահեղական խմբավորման շահերը:
Տեսանյությում երեխայի կողքին կանգնած մեծահասակ ահաբեկիչը սպառնում է Մեծ Բրիտանիայի վարչապես՝ Դեվիդ Քեմերոնիn, ինչից հետո երեխան սեղմում է ռադիոկառավարման վահանակի կոճակը: Այնուhետև տեսախցիկը ցուցադրում է մեքենան, որի կողքին կանգնած Իսան բղավում է՝ «Allahu Akbar»: