Բոլիվիայում կառնավալի 4 օրրվա ընթացքում 52 մարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն, փոխանցում է lenta.ru-ն։
Մահերի մեծ մասը կապված է ալկոհոլի չարաշահման հետ, որը «գետի նման հոսում է» կառնավալների ժամանակ զանգվածային զբոսանքների ընթացքում։ Նախարարի խոսքով՝ պատճառների թվում են սպանությունները, ինքնասպանությունները, բռնությունը կանանց նկատմամբ և մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները։
2014 թվականին Բոլիվիայում կառնավալը 70 մարդու կյանք էր խլել։ Նրանց մի մասը մահացել էին հետիոտների համար նախատեսված կամրջի փլուզման պատճառով:։