Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի՝ փախստականների հոսքը նվազեցնելու ու մաքսանենգների դեմ պայքարելու նպատակով գործողությունների իրակացումն ամբողջությամբ փոխում է միգրացիոն իրավիճակը, ինչպես նաև լուծում այդ խնդիրը, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին Բրյուսելում:
«Վերջին 24 ժամվա դժվար բանակցությունների ընթացքում՝ համագործակցելով Գերմանիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրների հետ, մենք եկել ենք ընդհանուր համաձայնության, ըստ որի միգրացիոն խնդիրը վերջապես կլուծվի», - ասել է Կամենոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք գործողություններ կիրականացնեն Էգեյան ծովում, ինչպես նաև թուրքական առափնյա գծում, անմիջապես հետ կուղարկեն բռնված միգրանտներին դեպի Թուրքիա:
ՆԱՏՕ-ն համաձայնել է Էգեյան ծովում գործողություն սկսել փախստականների հոսքը նվազեցնելու ու մաքսանենգների դեմ պայքարելու նպատակով: