Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։