Իսրայելը հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու երկրների պատվիրակություններն այս շաբաթ կրկին հանդիպել են Շվեյցարիայում:
«Առաջընթաց է գրանցվել Թուրքիայի հետ բանակցություններում, սակայն որոշ հարցեր դեռ բաց են մնում, նրանք կքննարկվեն մոտ ապագայում կայանալիք հանդիպման ժամանակ», - ասել է Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակ Օֆեր Գենդելմանը։
Երկու երկրների հարաբերությունների լարվածությունը հասել է գագաթնակետին «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցած միջադեպի պատճառով:
2010թ. միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի աշխատակազմի՝ բեռներ անցկացնելու Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել: